Jump to content

Ռախել Շտրաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռախել Շտրաուս
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1880(1880-03-21)[1]
ԾննդավայրԿարլսրուե, Գերմանական կայսրություն
Մահացել էմայիսի 15, 1963(1963-05-15)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ
ԳերեզմանSanhedria Cemetery
Քաղաքացիություն Գերմանիա և  Իսրայել
ԿրթությունՀայդելբերգի համալսարան
Մասնագիտությունգինեկոլոգ և ակտիվիստ
ԱմուսինElias Straus?[2]
ԵրեխաներErnst G. Straus? և Hannah Straus?
 Rahel Straus Վիքիպահեստում

Ռախել Շտրաուս (մարտի 21, 1880(1880-03-21)[1], Կարլսրուե, Գերմանական կայսրություն - մայիսի 15, 1963(1963-05-15)[1], Երուսաղեմ), Գեիդելբերգի համալսարանի առաջին կինը, բժշկուհի, սոցաշխատող, արհմիութենական, ֆեմինիստական և սիոնիստական շարժումների ակտիվիստ։

Մաթեմատիկոս Էռնստ Շտրաուսի մայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախել Շտրաուսը ուղղափառ ռաբբի Գաբոր Գոիտենի և տարրական դպրոցի ուսուցչուհ Իդա Գոիտենի չորրորդ զավակն է եղել[3]։ Մայրը ծնվել է Լյովենֆելդում, իսկ ինքը` Ռաքելը, ծնվել և մեծացել է Կարլսրուեում։ Հայրը մահացել է 1883 թվականին։ 1893 թվականից Ռաքելը սովորել է միջնակարգ դպրոցում, այնուհետև Կարլսրուեի (այժմ` Լեսսինգի գիմնազիա ) աղջիկների գիմնազիայում, որտեղ 1899 թվականին քննություն է հանձնել` հասունության վկայական ստանալու համար։ Աղջիկների գիմնազիայի ավարտական երեկույթին նա իր առաջին ելույթն է ունեցել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև կանանց կրթության հարցը։ Հորեղբայրը` Ռաֆայել Լյովենֆելդը, ֆինանսապես աջակցել է նրան կրթություն ստանալու հարցում։ Չնայած որոշ պրոֆեսորների բացասական վերաբերմունքին` նա ընդունվել է Գեիդելբերգի համալսարան` դառնալով բժշկական ինստիտուտի առաջին ուսանողուհին։ 1901–1902 ուստարվա ձմեռային կիսամյակից սկսած` նախագահել է Գեիդելբերգի ուսանողների կանանց միությունը և մասնակցություն է ունեցել բադենահրեական ուսանողների միությանը։ 1902 թվականին՝ հինգերորդ կիսամյակից հետո, «շատ լավ» գնահատակով ստացել է բակալավրի աստիճան։ 1905 թվականին հաջող հանձնել է պետական քննությունը։ 1907 թվականին բժշկական դոկտորատուրայում ստացել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` պաշտպանելով խորիոնային քաղցկեղ թեման։

1905 թվականին նա ամուսնացել է գիտությունների թեկնածու, բանկատիրոջ որդի, մասնագիտությամբ իրավաբան Էլիաս (Էլի) Շտրաուսի հետ, ով եղել է ծագումով Կարլսրուե քաղաքից։ 1907 թվականին զույգը Պաղեստին ճանապարհորդության է մեկնել։

1908 թվականին Ռախել Շտրաուսը Մյունխենում բացել է գինեկոլոգիական պրակտիկա` դառնալով գերմանական համալսարանում ուսանած առաջին պրակտիկ բժիշկը[4]։

Մյունխենում էլ ծնվել են նրանց հինգ երեխաները.

  • Իզաբելլա (ծնվ. 1909 թ., ամուսինը` Էմրիխ), տնտեսագետ
  • Հաննա ( ծնվ. 1912 թ.) մանկավարժ և հոգեբան
  • Սամուել Ֆրիդրիխ (1914–1958 թթ.) Իսրայելում ֆերմեր, հետագայում` ամերիկյան պետական հասարակական գործիչ
  • Գաբրիել ( ծնվ. 1915 թ.,կինը` Ռոզենտալ) մանկական հոգեբան
  • Էռնստ Գաբոր Շտրաուս (1922–1983) Լոս Անջելեսում մաթեմատիկայի պրոֆեսոր։

Առաջին համաշխարհային պատերազմում իր միակ եղբոր` Էրնստ Գոիտենի զոհվելուց հետո նրա մոտ առաջացել է կույր հավատարմություն կայսրի նկատմամբ, սկսել է աջակցել պատերազմում գերմանական քաղաքականության դեմ գործող հրեական լոյալ շրջաններին, որն արտահայտվել է համապատասխան ձևերով` նախևառաջ իր զեկույցներով, որը Գերմանիայի և գերմանական մշակույթի հանդեպ նրա անխախտ դիրքորոշումը արտահայտելու միջոց է եղել։

Իբրև բժիշկ և ֆեմինիստուհի` նա պայքարել է Գերմանիայի ՔՕ– ի § 218–ի դեմ, որն արգելում էր հղիության արհեստական վիժումները։ Ակտիվ մասնակցություն է ունեցել սոցիալական և մանկավարժական սեմինարներին։ Եղել է Պաղեստինի հրեա աշխատող կանանց միության նախագահը, ինչպես նաև Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության անդամը (WIZO): 1918 թվականին մասնակցել է Բավարիայի խորհրդային Հանրապետության մի քանի կոմիտեներին։

1932 թվականին Բերտա Պապպենհեիմի խնդրանքով ստանձնել է գլխավոր դեր Հրեա կանանց միությունում, որն, ըստ էության, եղել է հակասիոնիստական կազմակերպություն։ Սա վկայում էր նրա քաղաքական և դիվանագիտական կարողությունների և բարձր հասարակական հարգանքի մասին։ Կանանց միությունը աջակցում էր ապօրինի երեխաներ ունեցող և թրաֆիգինգի զոհ դարձած կանանց։

1933 թվականին քաղցկեղից մահացել է ամուսինը` Էլի Շտրաուսը։ Այդ նույն տարում Ռաքելը դպրոցահասակ երկու երեխաների հետ արտագաղթել է Պաղեստին։ Պաղեստինում նրանց կյանքի առաջին շրջանը լի է եղել զրկանքներով։ Ռախել Շտրաուսը շարունակել է աշխատել որպես բժիշկ և սոցաշխատող։ 1952 թվականին Իսրայելում հիմնադրված Խաղաղության և ազատության համար կանանց միջազգային միությունը նրան ընտրել է պատվավոր նախագահ, որը կառավարել է մինչև իր մահը` 1963 թվականը։

Թաղվել է Երուսաղեմում` Սանգեդրիա գերեզմանատանը։

Նրա սոցիալական նախագծերից մեկը` Երուսաղեմի հաշմանդամների աջակցության կենտրոնը (AKIM), գործում է մինչև այժմ և գործում է իր անունը կրող Բեիթ Ռախել Շտրաուս ուսումնական հաստատությունում։

Կարլսրուե, Մյունխեն և Օլդենբուրգ քաղաքներում «Ռախել Շտրաուս» անունով փողոցներ կան։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Meike Baader: Nie sicher vor Fremdheit. Rahel Straus — erste Medizinstudentin in Heidelberg. In: Norbert Giovannini: Jüdisches Leben in Heidelberg. Studien zu einer unterbrochenen Geschichte. Wunderhorn, Heidelberg 1992.(գերմ.)
  • Wolfgang U. Eckart: «Zunächst jedoch nur versuchs- und probeweise» — Vor 100 Jahren: Die ersten Medizinstudentinnen beziehen die Universität Heidelberg. In: Heidelberg. Jahrbuch zur Geschichte der Stadt, 4. Jg. 1999, S. 77-98. (Online-Version)(գերմ.)
  • Marita Krauss: «Ein voll erfülltes Frauenleben.» Die Ärztin, Mutter und Zionistin R. S. In: Hiltrud Häntzschel; Hadumod Bußmann (Hgg): Bedrohlich gescheit. Ein Jahrhundert Frauen und Wissenschaft in Bayern. Beck, München 1997, ISBN 9783406418570, S. 236—242.(գերմ.)
  • Christiane Schmelzkopf: Rahel Straus. In: Heinz Schmitt (Hg.): Juden in Karlsruhe. Beiträge zu ihrer Geschichte bis zur nationalsozialistischen Machtergreifung. Badenia, Karlsruhe 1988, ISBN 3-7617-0268-X (Veröffentlichungen des Karlsruher Stadtarchivs, Bd. 8), S. 471—480.(գերմ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռախել Շտրաուս» հոդվածին։